1261 դիտում
17:23 25-05-2023
Փոթիի նավահանգստում հայտնաբերվել է հերոինի մեծ խմբաքանակ․ Իրանի 62-ամյա քաղաքացին փորձում էր հերոինը Եվրոպա տեղափոխել Հայաստանի և Վրաստանի տարածքով
Իրանի մի քաղաքացի Վրաստան է ներմուծել մինչև 80 կգ հերոին. թմրանյութը հայտնաբերվել է Փոթի (Սամեգրելո-Զեմո Սվանեթի տարածաշրջան) քաղաքի նավահանգստում, բեռնատար ավտոմեքենայի պահոցում:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Sputnik գործակալության վրացական ծառայությունից, այս մասին հայտնել է Վրաստանի ՆԳ նախարարության քրեական ոստիկանության վարչության ղեկավար Թեյմուրազ Կուպատաձեն:
Հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալը՝ Իրանի 62-ամյա քաղաքացին, մտադրվել է առանձնապես խոշոր չափերով հերոինը Իրանից Եվրոպա տեղափոխել Հայաստանի և Վրաստանի տարածքով:
Մեքենայի խուզարկության ժամանակ կցորդիչի հետևի երկու դռներում տեղադրված հատուկ սարքում որպես իրեղեն ապացույց առգրավվել է հերոին թմրամիջոցի 315 փաթեթ՝ մինչև 80 կիլոգրամ քաշով։
Հետաքննությունը տարվում է Վրաստանի քրեական օրենսգրքի երկու հոդվածներով` «Թմրամիջոցների, դրանց համարժեք նյութերի անօրինական պատրաստում, արտադրություն, ձեռքբերում, պահում, տեղափոխում կամ իրացում», ինչպես նաև «Թմրամիջոցների, դրանց համարժեք նյութերի Վրաստան անօրինական ներմուծում, Վրաստանից արտահանում կամ տարանցմամբ միջազգային փոխադրում»:
Ձերբակալվածին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում կամ անժամկետ բանտարկություն։
Բեռնատարը, որը վարել է Իրանի քաղաքացին, նույնականացվել է ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի վարչության և Համաշխարհային մաքսային կազմակերպության «Բեռնարկղերի վերահսկման ծրագրի» համատեղ նախագծի շրջանակներում։
Վրաստանի ՆԳՆ-ի, Գլխավոր դատախազության և Ֆինանսների նախարարության աշխատակիցների կողմից անցկացվել են օպերատիվ-քննչական համալիր միջոցառումներ։

Նմանատիպ նյութեր
1236 դիտում
12:05 07-02-2014
Իրկուտսկում մոտ 28 մլն դոլար արժողությամբ հերոինի խմբաքանակ է բռնագրավվել
1551 դիտում
12:53 20-05-2014
Նյու Յորքում հերոինի խոշոր խմբաքանակ է առգրավվել
4292 դիտում
14:12 03-03-2021
ՊԵԿ-ը բացահայտել է Հայաստանի տարածքով հերոինի խոշոր խմբաքանակի տեղափոխման դեպք
Այս բաժնից
412 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1015 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
685 դիտում
23:28 21-12-2024
Ֆրանսիայում դատարանը Մուհամեդի ծաղրանկարը ցուցադրած ուսուցչի սպանության գործով 8 մարդու է դատապարտել