211652_close_icon
views-count820 դիտում article-date 17:51 25-05-2023

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի կառավարիչ-տնօրեն Կրիստալինա Գեորգիևայի հետ

Կատարի տնտեսական համաժողովի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կառավարիչ-տնօրեն Կրիստալինա Գեորգիևայի հետ: Հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Նախագահը բարձր է գնահատել ԱՄՀ-ի հետ Հայաստանի արդյունավետ փոխգործակցությունը։ Կառավարիչ տնօրենն, իր հերթին, առանձնահատուկ ընդգծել է վերջին շրջանում Հայաստանի տպավորիչ ֆինանսական ցուցանիշները, ընդգծելով, որ տարածաշրջանում խաղաղության հաստատման հետ տնտեսությունը հնարավոր է ավելի մեծ աճ արձանագրի։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև հետհամավարակային տնտեսական վերականգնման գործընթացներին, ինչպես նաև մտքեր փոխանակել առկա գլոբալ մարտահրավերների պարագայում դրանց ազդեցությանը տնտեսական զարգացման և առաջընթացի վրա:

Նմանատիպ նյութեր