25063 դիտում
12:35 26-05-2023
Խոշոր հրդեհ Լոռու մարզում․ հրդեհ է բռնկվել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին պատկանող 110 հազար վատտ հզորությամբ ենթակայանում․ կրակը տեսանելի է մի քանի 100 մետրից․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 26-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 10։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ախթալա-Ալավերդի ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում ենթակայան է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Ալավերդու հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, իսկ Օձունի հենակետից 1 ջրատար։
Մինչ հրշեջների ժամանումը, կրակի տարածման դեմ պայքարել են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի աշխատակիցները։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտի 4-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Դավիթ Մեժլումյանն ու Գարիկ Մարտիրոսյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն, խցանում տեղի չունենա, ինչը նրանց հաջողվել է։
Պարզվել է, որ այրվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին պատկանող 110 հազար վատտ հզորությամբ էլեկտրաենթակայանը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար՝ տուժածներ չկան։
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը՝ պարզվում է։
Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+