211652_close_icon
views-count39925 դիտում article-date 09:39 26-07-2023

Խոշոր հրդեհ Կոտայքի մարզում․ Չայնիի ոլորաններում կրակ է բռնկվել տնտեսական ապրանքներ տեղափոխող Ford Transit-ում, կրակը տեսանելի է մի քանի 100 մետրից․ ​​​​​​​ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 26-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 26 կմ հատվածում, Չայնիի ոլորաններում ավտոմեքենա է այրվում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ՓԾ Աբովյանի թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ջոկատի հրամանատար Հովհաննես Աբգարյանի եւ խմբի պետ Տիգրան Ասատրյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ։

Տեղում տարածքը սահմանազատել, ուժեղացված ծառայություն են կատարում ավագ պարեկ Արթուր Ավագյանն ու պարեկ Էրիկ Կարապետյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա։

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Երևանի բնակիչ 28-ամյա Էդգար Պողոսյանի վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայում։

Մինչ հրշեջների ժամանումը՝ վարորդը քաղաքացիների օգնությամբ փորձել է կանխել կրակի տարածումը, սակայն այն այնքան արագ է տարածվել, որ հրշեջների ժամանումից հետո նոր հնարավոր է եղել մարել կրակը։

Ավտոմեքնենան ամբողջությամբ դարձել է ոչ շահագործելի։ 

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։

Դեքպի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենան ինչ-որ անհատ ձեռներեցի է և նշված ավտոմեքենայով առևտրի կենտրոններ էին տեղափոխվում տնտեսական ապրանքներ, հիմնականում՝ լվացքի պարագաներ։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 146+
146+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր