211652_close_icon
views-count1765 դիտում article-date 16:04 26-05-2023

Հոլիվուդի ռեժիսորները մտադիր են գործադուլ անել․ պահանջում են ավելի շատ ստեղծագործական ազատություն և ավելի շատ ժամանակ մոնտաժի համար

Ռեժիսորների ամերիկյան գիլդիան պահանջել է Կինոյի եւ հեռուստատեսության պրոդյուսերների դաշինքից նոր պայմանագիր կնքել։ Այս մասին հայտնում է Variety-ն։

Ամերիկացի ռեժիսորները պահանջում են ավելի շատ ստեղծագործական ազատություն և ավելի շատ ժամանակ՝ ֆիլմի վերջնական մոնտաժի համար:

Դաշինքի հետ արհմիության ներկայիս պայմանագրի ժամկետն ավարտվում է հունիսի 30-ին։ Եթե ռեժիսորներին ընդառաջ չգնան եւ նրանց հետ նոր պայամանգիր չկնքեն, նրանք կարող են 36 տարվա ընթացքում առաջին անգամ գործադուլ անել։

Այժմ ֆիլմի վերջնական մոնտաժի համար (ռեժիսորական տարբերակ) ռեժիսորներին առնվազն 10 շաբաթ ժամանակ են տալիս։ Հեռուստառեժիսորների ժամանակը ավելի քիչ է՝ 30 րոպեանոց սերիայի համար 2 օր եւ 20 օր՝ 2 ժամ տեւողությամբ ֆիլմի համար։

Մայիսի 2-ին ամերիկացի սցենարիստները գործադուլ էին սկսել, քանի որ նրանց չէր  հաջողվել պայմանավորվել կինոստուդիաների հետ աշխատանքային պայմանագրի պայմանների բարելավման վերաբերյալ։

Նմանատիպ նյութեր