211652_close_icon
views-count4351 դիտում article-date 22:18 03-12-2020

ԵՊՀ դասախոսներն ու ուսանողները մտադիր են դասադուլ և գործադուլ անել՝ ընդդեմ կրթության մասին Կառավարության նոր որոշման. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ազգային ժողով է ուղարկվել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը, ըստ որի՝ նախատեսվում է բուհերի ռեկտորներին ոչ թե ընտրել, այլ նշանակել՝ 5 տարի ժամկետով։ Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արսեն Թավադյանը [url=https://www.tert.am/am/news/2020/12/03/ysu/3460678?fbclid=IwAR0pYZVW3kdvcX2hYrOVWuXYdo8g6DRd4e10cu8ijjxtkVp8EDT5aSam3Rc]Tert.am[/url]–ի հետ զրույցում ասաց, որ սա Սահմանադրության խախտում է: «Ակադեմիական ինքնավարության սահմանափակում է տեղի ունենում, ինչը Սահմանադրության 38-րդ հոդվածում հստակ ամրագրված է: Բացի դրանից օրենքում նաև այլ խնդրահարույց կետեր կան: Օրինակ՝ գիտության դերի նվազեցում», - ասաց նա՝ ավելացնելով, որ մայր բուհը պատրաստվում է պայքարել բուհերի քաղաքականացման դեմ, իսկ պայքարը կսկսեն գործադուլով ու դասադուլով: Գրականագետ, Երևանի պետական համալսարանի մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանն ասում է՝ հեղափոխական կառավարությունը հրաժարվեց իր այն արժեքից, որով եկավ իշխանության: «Ներկայիս իշխանությունները ուսանողությանն ու նույնիսկ դասախոսների մեծ մասին համոզեցին, որ բուհերը պետք է լինեն ինքնավար և ունենան ակադեմիական ազատություն, բայց երկար ժամանակ մանր-մանր քայլերով մեղանչում էին իրենց այդ սկզբունքի դեմ: Եվ ի վերջո հիմնահատակ ոչնչացրին այդ սկզբունքը: Ցույց են տալիս, որ իրականում այդ հայտարարություններն ուղղակի հայտարարություններ էին»,- ասաց Գևորգ Էմին-Տերյանը: Հաջորդ փոփոխությունը կրկին ի վնաս հայագիտական առարկաների է: Այս անգամ փոփոխություններ են կատարվել բուհերի ընդունելության քննությունների կարգում: Ընդունված որոշման համաձայն՝ առկա և հեռակա համակարգերում դիմորդները կհանձնեն հիմնականում երկու ընդունելության քննություն: Մի քանի մասնագիտությունների համար բուհերը սահմանել են մրցութային կամընտրական քննություններ՝ դիմորդներին հնարավորություն տալով իրենց ցանկությամբ ընտրել համապատասխան քննական առարկան: «Քանի որ ԿԳՄՍ նախարարությունը վերահսկում է բուհերի ղեկավարությանը, այնպես է արել, որ հայերենը դառնա կամընտրական: Հիմա ֆակուլտետների մեծ մասում հայերենն ու անգլերենը դարձել են ընտրովի», - ասաց Գևորգ Էմին-Տերյանը: Փոփոխությունը տարածվում է այն մասնագիտությունների վրա, որոնց համար նախորդ տարիներին սահմանվել է երեք մրցութային քննություն: Այդ մասնագիտությունների դիմորդներն արդեն կհանձնեն ոչ թե երեք, այլ երկու քննություն, որոնցից մեկը՝ որպես պարտադիր առարկա: Երկրորդը դիմորդն առաջարկվող առարկաներից կընտրի իր ցանկությամբ: Գևորգ Էմին-Տերյանը կանխատեսում է, որ դիմորդների մեծ մասը կընտրի ոչ թե հայերեն, այլ անգլերեն քննությունը: Մանրամասները՝ տեսանյութում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր