211652_close_icon
views-count20606 դիտում article-date 19:27 27-05-2023

Արտակարգ դեպք Երևանում. հրդեհ է բռնկվել Ավանում գտնվող բնակարաններից մեկում․ ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ․ պարեկները սահմանազատել են տարածքը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 27-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աճառյան փողոցի թիվ 20/3 շենքի բնակարաններից մեկում ծուխ է նկատվում և հնարավոր է հրդեհի պատճառով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ օպերատիվորեն ժամանել են ՓԾ Երևանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։

Տեղում տարածքը սահմանազատել, ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Հայկ Նասլյանն ու Նարեկ Սաֆարյանը, որպեսզի շենքի բանկիչներն ու հետաքրքրասեր քաղաքացիները չհավաքվեն, հրշեջների աշխատանքին չխոչընդոտեն։

Օպերատիվորեն ժամանել են նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Ըստ նախնական տեղեկությունների հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Տեղում աշխատել են նաև ՓԾ ՉԿԱԿ օպերատիվ խումբը՝ Արթուր Գասպարյանի գլխավորությամբ։

Պարզվել է, որ հրդեհն առաջացել է ննջասենյակում այրվել են կենցաղային իրեր և հագուստ։

Դեպքը վայր են ժամանել նաև ոստիկանության Ավանի բաժանմունքի հերթապահ խումբը, ովքեր պարզում են նշված շենքի թիվ 5-րդ բնակարանի սեփանականատիրոջ ինքնությունը։

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+

Նմանատիպ նյութեր