211652_close_icon
views-count2062 դիտում article-date 13:26 28-05-2023

Փարիզում սկսվել է թենիսի «Ռոլան Գարոս» մրցաշարը․ մրցանակային ֆոնդն այս տարի կազմում է 49 միլիոն եվրո

Սկսվել է թենիսի «Մեծ սաղավարտի» տարվա 4 մրցաշարերից մեկը` Ֆրանսիայի բաց առաջնությունը` «Ռոլան Գարոս»-ը:

Ֆրանսիայի բաց առաջնությունը «Մեծ սաղավարտի» միակ մրցաշարն է, որն անցկացվում է հողածածկույթի վրա:

Ֆրանսիացի հայտնի օդաչու Ռոլան Գարոսի անունը կրող մրցաշարի առաջին մեկնարկը տրվել է 1891 թվականին:

Փարիզում կայացող մրցաշարի մրցանակային ֆոնդն այս տարի կազմում է 49 միլիոն եվրո:

Նմանատիպ նյութեր