211652_close_icon
views-count1630 դիտում article-date 18:18 04-06-2023

Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ․Ռոլան Գարոս

Ֆրանսիայի բաց առաջնության 1/8 եզրափակիչում Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը 4 սեթում՝ 1։6, 6։4, 9։7, 4։1 հաշվով հաղթանակի  հասավ իտալացի Լորենցո Սոնեգոյի նկատմամբ։ Մրցախաղը տևեց 3 ժամ 26 րոպե։

Կիսաեզրափակիչ դուրս գալու համար հայ թենիսիստը կմրցի Ջոկովիչ-Վարիլաս զույգի հաղթողի հետ։

Ֆրանսիայի բաց առաջնության գործող չեմպիոնը իսպանացի Ռաֆայել Նադալն է, հաղորդում է ArmSport.am-ը։

 

Նմանատիպ նյութեր