1612 դիտում
17:40 28-05-2023
Չինական առաջին մարդատար ինքնաթիռը առաջին թռիչքն է կատարել
Չինաստանում արտադրված առաջին մարդատար ինքնաթիռն իր դեբյուտային կոմերցիոն թռիչքն է կատարել: China Eastern Airlines ավիաընկերության C919 մոդելը կիրակի օրը՝ մայիսի 28-ին, շարունակել է Շանհայ-Պեկին չվերթը:
Օդանավը, որը կարող է տեղավորել մինչև 164 ուղևոր, տեղափոխել է 130 մարդ։ Թռիչքի ընթացքում ուղեւորները ծածանել են Չինաստանի դրոշները և երգել հայրենասիրական երգեր։ CCTV պետական հեռուստաալիքը նշել է, որ չվերթը Չինաստանի մայրաքաղաք է ժամանել նախատեսված ժամկետից 40 րոպե շուտ։
Թեև սա չինական արտադրության ինքնաթիռ է, այն նաև կախված է օտարերկրյա բաղադրիչներից և տեխնոլոգիաներից։ Մասնավորապես՝ ներմուծվում են C919-ի շարժիչներն ու ավիոնիկան։ Շարժիչները արտադրվում են ամերիկյան General Electric կորպորացիայի և ֆրանսիական Safran ընկերության համատեղ ձեռնարկություններում։

Նմանատիպ նյութեր
3282 դիտում
11:11 13-08-2021
Եվրոպական Lufthansa ավիաընկերությունն առաջին թռիչքն է կատարել դեպի Հայաստան
2040 դիտում
21:54 20-08-2015
Պարաշյուտիստներն առաջին թռիչքն են կատարում ինքնաթիռից. տեսանյութ
30197 դիտում
14:32 05-09-2021
Առաջին փորձնական թռիչքն է տեղի ունեցել Բաքվից Ֆիզուլի. թռիչքը ստացել է «Ղարաբաղ» անվանումը
Այս բաժնից
550 դիտում
18:35 17-10-2024
Ֆրանսիայի հարավում հեղեղումներ են սկսվել տեղատարափների պատճառով
1213 դիտում
17:07 17-10-2024
Ակցիա. միջազգային փոխանցումներ՝ բացառիկ սակագներով