211652_close_icon
views-count30254 դիտում article-date 14:32 05-09-2021

Առաջին փորձնական թռիչքն է տեղի ունեցել Բաքվից Ֆիզուլի. թռիչքը ստացել է «Ղարաբաղ» անվանումը

Փաստինֆո-ն գրում է. Առաջին փորձնական թռիչքն է տեղի ունեցել Բաքվից Արցախի օկուպացված Վարանդա (Ֆիզուլի)։

Ինքնաթիռը վայրէջք է կատարել Վարանդայի նորակառույց օդանավակայան։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։  Տեղեկացնում են, որ ադրբեջանական AZAL ավիաընկերությանը պատկանող Airbus A340-500 խոշորագույն ուղեւորատար ինքնաթիռը վայրէջք է կատարել:

Առաջին թռիչքը ստացել է Ղարաբաղ անվանումը։ Բացի այդ, այսօր Վարանդայի օդանավակայանում վայրէջք է կատարել ամենամեծ բեռնատար ինքնաթիռներից մեկը ՝ ադրբեջանական Silk Way ավիաընկերությանը պատկանող Boeing 747-400-ը ։ Բաքու-Վարանդա ուղղությամբ ուղեւորատար ինքնաթիռի թռիչքի ժամանակը կազմում է 35 րոպե։

 

Նմանատիպ նյութեր