211652_close_icon
views-count919 դիտում article-date 18:51 28-05-2023

Կարևոր է, որ պետությունը մշտապես լինի մարդու արժանապատիվ ու անվտանգ կյանքի երաշխավորը․ ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի շնորհավորական ուղերձ է հղել Մայիսի 28-ի առթիվ։

«Սիրելի՛ հայրենակիցներ, ի սրտե շնորհավորում եմ Հանրապետության տոնի առթիվ:
105 տարի առաջ` 1918 թ․ մայիսի 28-ին, հայ ժողովուրդը վերականգնեց իր անկախ պետականությունը:
Առաջին հանրապետության հաստատումն առանցքային նշանակություն է ունեցել պետականության ստեղծման մեր ճանապարհին, որի ամրապնդման ու արժևորման ուղին պետք է շարունակենք և այժմ։

ՀՀ անկախության հռչակագրով արձանագրվել է մեր պատրաստակամությունը՝ զարգացնելու առաջին հանրապետության ժողովրդավարական ավանդույթները և հաստատելու պետականություն՝ հիմնված մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքների և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերի վրա։ Ուստի, կարևոր է, որ պետությունը մշտապես լինի մարդու արժանապատիվ ու անվտանգ կյանքի երաշխավորը։

Կրկին շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի կապակցությամբ»,- ասված է ուղերձում։

Նմանատիպ նյութեր