211652_close_icon
views-count991 դիտում article-date 10:29 29-05-2023

ՌԴ-ն 1 օրում 97 օդային հարված է հասցրել Ուկրաինային. Ուկրաինայի ԶՈՒ Գլխավոր շտաբ

Անցած օրվա ընթացքում ռուսական զորքերը 97 օդային հարված են հասցրել Ուկրաինային, մասնավորապես՝ կիրառվել է 59 իրանական «Շահեդ» հարվածային անօդաչու թռչող սարք (որոնցից 58-ը խոցվել է),ինչպես նաև համազարկային կրակի արձակման կայանքներից  39 հարձակում է իրականացվել Ուկրաինայի զինված ուժերի դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ։ Այս մասին մայիսի 29-ին հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը, գրում է korrespondent.net-ը։

«Ուկրաինայի ողջ տարածքում հրթիռային և օդային հարվածներ հասցնելու հավանականությունը մնում է մեծ»,- ասվում է առավոտյան հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ հակառակորդը շարունակում է կենտրոնանալ Լուգանսկի և Դոնեցկի շրջաններն ամբողջությամբ գրավելու փորձերի վրա, վերջին մեկ օրվա ընթացքում պաշտպանության ուժերի ստորաբաժանումները հետ են մղել հակառակորդի 19 հարձակում։

Նմանատիպ նյութեր