211652_close_icon
views-count1144 դիտում article-date 14:48 29-05-2023

Ալիևը հրաժարվո՞ւմ է Բրյուսելյան պայմանավորվածություններից, տեքստը շատ մոտիկ է դրան․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ մշտական հանձնաժողովների այսօրվա համատեղ նիստում «ՀՀ 2022թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ Բրյուսելյան հանդիպմանը։

«Բրյուսելյան բանակցությունների մասին հրապարակային տեղեկացրել եմ, տեղյակ եք, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը պայմանավորվել են փոխադարձաբար ճանաչել միմյանց 29․800քկմ և 86․600քկմ տարածքային ամբողջականությունները։ Վերջին շրջանում սրա մասին հրապարակային բնավականաչափ խոսել եմ։

Այս առումով առնվազն հասկանալի չեն Ադրբեջանի նախագահի՝ երեկ արած մի շարք հայտարարություններ։ Կարծում եմ և՛ Ադրբեջանը, և՛ միջազգային հանրությունը առնվազն պետք է պարզաբանեն, թե արդյոք դա նշանակում է հրաժարում Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածություններից։

Մենք մեր գործընկեներից պետք է այս հարցի պատախանը ստանանք, արդյո՞ք դա նշանակում է հրաժարում, տեքստը շատ մոտիկ է դրան, բայց ես չեմ ուզում մեկնաբանել, կարծում եմ լրացուցիչ ճշգրտումներ պետք է մտցենք, որպեսզի պլանավորենք մեր հետագա գործողությունները»,- ասաց Փաշինյանը։

Նմանատիպ նյութեր