211652_close_icon
views-count2399 դիտում article-date 09:28 10-05-2019

Նիկոլ Փաշինյանը հրաժարվո՞ւմ է «մադրիդյան սկզբունքներից». «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Նախօրեին կայացած Փաշինյանի ասուլիսում, իհարկե, մառազմատիկ, էկզոտիկ և այս կարգի տարաբնույթ» այլ մտքերի պակաս չեղավ: Դրանց մի կեսին կարելի է վերաբերվել հումորով, մյուսներին՝ որոշակի մտահոգությամբ: Սակայն այդ ցանկում առանձնացան Արցախի հետ կապված մի շարք հայտարարություններ, որոնք լուրջ տագնապի տեղիք են տալիս: Այսպես, «Իմ քայլի» պատգամավոր, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Իգիթյանը վերջերս հայտարարել էր, թե Մինսկի խմբի շրջանակներում հնարավոր է պայմանագրի ստորագրում: Եվ ահա Փաշինյանի ասուլիսի ժամանակ, «սխալ հանելով» ՀՀ արտաքին քաղաքականությունում որոշակի պաշտոնական դիրք ունեցող իր իսկ պատգամավորին, հայտարարեց, թե Արցախի հարցի կարգավորման հարցում կոնկրետ փաստաթղթի վերաբերյալ որևէ խոսակցություն, աշխատանք չկա: Կոնկրետ փաստաթուղթ չկան նշանակում է, որ չկան նաև այն հիմնական սկզբունքները, որոնց հիման վրա փաստաթուղթ պատրաստելը տեխնիկական խնդիր է: Փաշինյանը կարծես թե հենց այն մտքին է, որ անգամ այդ սկզբունքները չկան: Համենայնդեպս, նա նաև ֆիքսեց, որ եթե լինեն քիչ թե շատ ընդունելի նման սկզբունքներ, ապա նա այն կներկայացնի ժողովրդին. «Դա կարող է լինել հանրահավաք, մամուլի ասուլիս, տեսաուղերձ: Եվ կասեմ՝ կա այսպիսի տարբերակ: Դուք թույլ տալի՞ս եք այդ շրջանակում բանակցություններ վարել: Ամենամեծ հարցն այն է, թե մենք ինչ ենք ուզում: Եկեք հստակ ձևակերպենք, թե ինչ ենք ուզում: Եվ կառավարությանն ասենք՝ ահա սա է քո խնդիրը: Թե չէ գնում ենք բանակցությունների, մեղադրում են, որ վաճառել ենք…»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր