211652_close_icon
views-count22432 դիտում article-date 10:08 30-05-2023

Խոշոր ավտովթար Երևանում․ Հանրապետության հրապարակի մոտ բախվել են Mercedes-ները․ վարորդներից մեկը եղել է խմած․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։40-ի սահմաններում Մելիք-Ադամյան փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի խաչմերուկում բախվել են Ռոբերտ Եգորյանի վարած Mercedes մակնիշի և Սամվել Հակոբյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ 

Օպերատիվորեն ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնները և տեղում կատարել հերթապահություն։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։

Տեղում տարածքը սահմանազատել, հերթապահություն են իրականացրել նույն վաշտի ավագ պարեկ Աշոտ Ստեփանյանն ու կրտսեր պարեկ Հայկ Միքայելյանը։ 

Վթարի փաստով՝ ՊԾ Երևան քաղաքի գնդում նյութեր են նախապատրաստվում։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ս. Հակոբյանի ավտոմեքենան եղել է կայանված, երբ Ռ․ Եգորյանը Mercedes-ով բախվել է նրա ավտոմեքենային։ 

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է՝ Ռ․ Եգորյանը եղել է ոչ սթափ (խմած)։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 101+
101+

Նմանատիպ նյութեր