51935 դիտում
17:41 12-05-2024
Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են «Mercedes»-ն ու «Nissan X-Trail»-ը. կան վիրավորներ. վարորդներից մեկը եղել է խմած և ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:10-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի Աղձք գյուղի վարչական տարածքում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 35-ամյա Արսեն Խաչատրյանի վարած «Nissan X-Trail» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 31-ամյա Տիգրան Խաչատրյանի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղից 2-ը ռեանիմոբիլով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկակական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածտոնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, վաշտի հրամանատարի տեղակալ Գարիկ Մովսիսյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Նվարդ Ղանդիլյանն ու Սաշա Վարդանյանը և ոստիկանության Աշտարակի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Ալբերտ Վարդանյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Աշտարակի բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանը:
Վթարի մասին ոստիկանության Աշտարակի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկանպես կարևոր գործերով ավագ քննիչ Նարեկ Քասյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզում են վիրավորների ինքնությունը:
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, «Nissan X-Trail»-ի վարորդը եղել է ոչ սթափ (խմած) և ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 121+
121+