211652_close_icon
views-count1450 դիտում article-date 23:36 30-05-2023

«Ալեն Սիմոնյանը Անի Գեւորգյանից որեւէ պահանջ չունի». ԱԺ նախագահի խոսնակը թյուրիմացություն է որակում կատարվածը․ aravot.am

Փաստաբան Արամազդ Կիվիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Այսօր, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանից տեղեկացվել եմ, այն մասին, որ Ալեն Սիմոնյանը ներկայացրել է դիմում՝ Անի Գևորգյանի դեմ կայացված դատական ակտի պահանջների կատարման նպատակով ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը կատարողական թերթ ուղղելու վերաբերյալ»:

Այս առնչությամբ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը Aravot.am-ին պարզաբանեց. «Սա թյուրիմացություն է: Վաղը այս ամբողջը կշտկվի: Ալեն Սիմոնյանը Անի Գեւորգյանից որեւէ պահանջ չունի»:

Նմանատիպ նյութեր