211652_close_icon
views-count6106 դիտում article-date 15:26 10-09-2023

Ալեն Սիմոնյանը, այդուհադներձ, լիահույս է. ԱԺ նախագահի խոսնակը՝ Լավրովին

ՌԴ Արտաքին գերատեսչության ղեկավարի սեպտեմբերի 10-ին  արված պնդումն այն մասին, թե ՀՀ ԱԺ նախագահ՝ պարոն Սիմոնյանը հայտարարել է, որ Ռուսաստանն է հանձնել Ղարաբաղը, հղում անելով նոյեմբերի 9-ի հայտարարությանը, բաձարձակ չի համապատասխանում իրականությանը: Որևէ հղում նոյեմբերի 9-ի հայտարարությանը չկա և չի եղել , ինչի վերաբերյալ համացանցում գոյություն ունի համապատասխան տեսանյութ:

Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասել է ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանը՝ անդրադառնալով Լավրովի հայտարարությանը:

«Հավատարիմ մնալով նոյեմբերի 9-ի հայտարարությանը՝ ՀՀ ԱԺ ղեկավարը լիահույս է, որ ՌԴ-ին, այնուամենայնիվ, կհաջողվի վերականգնել 273 օր փակված Լաչինի միջանցքի անխափան գործունեությունը, կկարողանա ապահովել արդեն 3 տարի առկա ռազմագերիների և այլ պահվող անձանց վերադարձը, ինչպես նաև, որպես երաշխավոր, հետամուտ կլինի նոյեմբերի 9-ի հայտարարության բոլոր կետերի լիարժեք իրականացմանը»,- շեշտեց Խաչատրյանը:

Հիշեցնենք, Սերգեյ Լավրովը ոչ կոռեկտ է անվանել ՀՀ պաշտոնյաների այն հայտարարությունները, թե իբր Ռուսաստանի Դաշնությունը Լեռնային Ղարաբաղը «հանձնել» է Ադրբեջանին։ 

«Մինչ մեզ ինչ-որ բանում մեղադրելը, պետք է գնահատել սեփական քայլերը: Այնտեղ ինչ որ մի գործիչ, կարծեմ խորհրդարանի ղեկավարը, իրեն թույլ է տվել արտահայտվել, որ Ղարաբաղը Ադրբեջանին է հանձնել Ռուսաստանը: Ավելի ոչ կոռեկտ և անարդար մեկնաբանություն դժվար է պատկերացնել»,- ասել է նա, հավելելով, որ սեփական ժողովրդի առջև պետք է պատասխան տալ ինքնուրույն:

Նմանատիպ նյութեր