211652_close_icon
views-count1252 դիտում article-date 10:43 31-05-2023

Անօդաչուները գրոհել են Կրասնոդարի «Աֆիպսկի» նավթավերամշակման գործարանը

Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը հայտարարել է Սևերսկի շրջանի «Աֆիպսկի» նավթավերամշակման գործարանի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման մասին։ Դրա հետևանքով հրդեհվել է մազութի թորման գործարանը, գրում են ռուսական լրատվամիջոցները։ 

Մոսկվայի ժամանակով 4:37-ին նահանգապետը հայտարարել է, որ հրդեհը մեկուսացվել է։

«Սևերսկի թաղամասում՝ հրդեհ «Աֆիպսկի» նավթավերամշակման գործարանի տարածքում. այրվում է մազութի թորման բլոկներից մեկը։ Նախնական պատճառը անօդաչու թռչող սարքն է»,- ասել է նահանգապետը Telegram-ում։

Երկու օր առաջ անօդաչու թռչող սարքի հարձակումը հետ է մղվել նույն Սևերսկի թաղամասի «Իլսկի» նավթավերամշակման գործարանի վրա։

Նմանատիպ նյութեր