211652_close_icon
views-count1720 դիտում article-date 16:35 15-12-2024

Ուկրաինական անօդաչուները գրոհել են Գրոզնին

Այսօր առավոտյան երեք անօդաչու թռչող սարք գրոհել է Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնին։ Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովի խոսքով՝ հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են սարքերից 2-ը, երրորդն ընկել է Ռոսգվարդիայի ԱԽՄԱՏ-Գրոզնի ՕՄՕՆ-ի տարածքում։ Զոհեր և վիրավորներ չկան։ Փոխանցում է Tert.am-ը։

Չեչնիայի ղեկավարն ասել է, որ ի պատասխան անօդաչու թռչող սարքի հարձակման՝ փոխանցել է ուկրաինական զորքերի «խոշոր կուտակումների» տեղակայման մասին հավաքագրված հետախուզական տվյալները։ Նրա տեղեկություններով՝ Մոսկվայի ժամանակով ժամը 12։00-ին ռուսական բանակը «Իսկանդեր» հրթիռային համակարգով երկու հարված է հասցրել այդ թիրախներից մեկին։ 

Կադիրովը նաև զգուշացրել է, որ ռուսական օբյեկտների վրա հարձակվելու ցանկացած փորձի «կպատասխանեն ավելի կոշտ հարվածներով»։ Նրա խոսքով՝ հետագա հարձակումների դեպքում ռուսական կողմը «ընտրովի հարվածներ կհասցնի այն վայրերին, որտեղ Ուկրաինայի զինված ուժերի անձնակազմի կուտակումներ կան»։

Ուկրաինական անօդաչու սարքերը երկու ամսում արդեն երրորդ անգամ են հարձակվում Չեչնիայի վրա։ 

Նմանատիպ նյութեր