211652_close_icon
views-count69585 դիտում article-date 16:31 01-06-2023

Երևանում պարեկների ստացած օպերատիվ տեղեկությունը հավաստի էր․ պարեկները դեպքի վայրում՝ Հրազդանի կիրճում, բռնեցին ջրահորերի կափարիչները գողացողին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 29-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները Հրազդանի կիրճում իրականացրել են օպերացիա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Պարեկային ծառայությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Հրազդանի կիրճում Opel մակնիշի ավտոմեքենայով Հրազդանի կիրճից գողացված ջրահորի կափարիչներ են տեղափոխում։

Պարեկները հայտնաբերում են նշված ավտոմեքենան, որտեղ էլ բեռնախցիկում հայտնաբերվում է 6 հատ ջրահորի կափարիչ։ Եվ պարզվում է, որ տեղեկությունը հավաստի էր։

Վարորդը, ով Երևանի բնակիչ 34-ամյա Արսեն Խ․-ն է, Opel-ով և գողոնով՝ պարեկների կողմից տեղափոխվում է Ոստիկանության Մաշտոցի բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր