48691 դիտում
13:56 14-12-2023
Ջրային պարեկների ստացած օպերատիվ տեղեկությունը հավաստի էր. հայտնաբերվել է մոտ 100 կգ «Սիգ» տեսակի ձուկ. օպերացիան կրել է «Ձկնիկ, լո՜ղ տուր, լո՛ղ արա, դրսի որսը թող արա» անվանումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երբ օրեր առաջ Հայաստանում սկսեցին գործել ջրային պարեկները, ժողովրդի ճնշող մեծամասնությունը ողջունեց այդ քայլը և քաղաքացիների մեծ մասը սոցիալական ցանցերում ողջունում էր ՀՀ Կառավարության որոշումը՝ ջրային պարեկների ստեղծման հարցում: Կարճ ժամանակում ՀՀ ՆԳՆ Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկների 1-ին վաշտի ջրային պարեկները աշխատանքում մտան հունի մեջ, իսկ մինչ ջրային պարեկների վաշտի պաշտոնական բացումը ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի, ՀՀ ոստիկանության պետ, ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ մայոր Արամ Հովհաննիսյանի կարգադրությունները ծառայության վերաբերյալ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը փոխանցել է ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանին և ջրային պարեկների 1-ին դասակի հրամանատարին, որ նրանք 24 ժամյա ռեժիմով պետք է ծառայություն կատարեն և որ նրանց ծառայության աշխատանքից է կախված Սևանում կենդանական աշխարհի փրկությունը:
Դեկտեմբերի 12-ին ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկների վաշտի 1-ին դասակի պարեկները իրականացրել են օպերացիա, որը կրել է է «Ձկնիկ, լո՜ղ տուր, լո՛ղ արա, դրսի որսը թող արա» անվանումը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները օպերատիվ տեղեկություներ էին ստացել, որ «Սևանա լիճ» 3-րդ տեղամասում գիշերը կատարվել է ապօրինի ձկան որս և կատարողները Opel մակնիշի ավտոմեքենայում գտնվում են Լիճք բնակավայրի վարչական տարածքում: Քանի որ, տեղեկությունները հավաստի էր, պարեկները նկատում են կասկածելի Opel-ը և ստուգման նպատակով կանգնեցնում են այն:
Պարզվում է, որ վարորդը, Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի բնակիչ 30-ամյա Արթուր Հ.-ն է, ում ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվում է 250 հատ 92.6 կգ ընդհանուր քաշով «Սիգ» տեսակի ձուկ:
Վերջինս պարեկներին հայտնում է, որ այդ ամենը ձեռք է բերել Ձովազարդ բնակավայրի ճանապարհամերձ տարածքի իրեն անծանոթ քաղաքացուց և դա պետք է տեղափոխել Մարտունի քաղաք՝ վերավաճառելու նպատակով:
Արթուր Հ.-ն, նրա Opel-ն ու հայտնաբերված ձկները պարեկները տեղափոխել են ոստիկանության Մարտունու բաժին, որտեղ դեպքի փաստով փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին:
Պարեկային ծառայությունը զգուշացնում է, որ շարունակելու է պայքարը ապօրինի ձկնագողության և ձկնաորսության ուղղությամբ և լինելու են խիստ և անհանդուրժող:
Լուսանկարները՝ Սևակ Սահակյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։