211652_close_icon
views-count928 դիտում article-date 19:10 01-06-2023

Վրաստանն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցություններին. Ղարիբաշվիլի

Վրաստանն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցություններին, դրանք համապատասխանում են ողջ Հարավային Կովկասի շահերին, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
 
«Վրաստանի դիրքորոշումն ու դերը շատ չեզոք և անկողմնակալ է մեր տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդման համատեքստում: Մենք հիանալի հարաբերություններ ունենք ինչպես Ադրբեջանի, այնպես էլ՝ Հայաստանի հետ։ Մենք աջակցում ենք խաղաղ բանակցություններին, որոնք ընթանում են Ադրբեջանի և Հայաստանի միջև, կարծում ենք, որ դա բխում է Վրաստանի, Ադրբեջանի, Հայաստանի և ողջ տարածաշրջանի շահերից», - Մոլդովայում լրագրողներին ասել է Ղարիբաշվիլին։

Նմանատիպ նյութեր