1129 դիտում
19:39 01-07-2023
Վրաստանն ի վիճակի է արդյունավետ միջնորդ լինել Ադրբեջանի և Հայաստանի միջև. Ղարիբաշվիլի
Վրաստանը ցույց է տվել, որ ի վիճակի է արդյունավետ միջնորդ լինել Ադրբեջանի և Հայաստանի միջև և անհրաժեշտության դեպքում պատրաստ է կրկին ներգրավվել այդ գործընթացում։ Այդ մասին խորհրդարանում 2022 թ. ամփոփիչ հաշվետվության ելույթի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Գրում են վրացական լրատվամիջոցները։
«Այս ամբիոնից ուզում եմ ևս մեկ անգամ հրապարակայնորեն հաստատել մեր լիակատար պատրաստակամությունը։ Անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք ևս մեկ անգամ միանալ երկու երկրների, մեր բարեկամների միջև գործընթացին։ Սա շատ կարևոր ուղղություն է»,- ասել է Ղարիբաշվիլին։
«Երկու տարի առաջ Ադրբեջանի և Հայաստանի միջև առաջին կոնկրետ արդյունքները եղան։ Հետո ես անձամբ ընդգրկվեցի։ Եվ այս միջնորդությունն ավարտվեց կոնկրետ արդյունքով։ Դա կարելի է անվանել տարածաշրջանի օրինակելի միջնորդություններից մեկը»,- ասել է նա։

Նմանատիպ նյութեր
886 դիտում
19:10 01-06-2023
Վրաստանն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցություններին. Ղարիբաշվիլի
2089 դիտում
18:56 04-02-2014
Վրաստանն ունի ամբիցիաներ դառնալ Եվրոպայի լիիրավ անդամ. Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի
1267 դիտում
12:02 19-11-2022
Վրաստանն առաջ է Ուկրաինայից և Մոլդովայից․ Ղարիբաշվիլի
Այս բաժնից
889 դիտում
15:11 20-10-2024
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
715 դիտում
13:20 20-10-2024
Իրանի դեմ ցանկացած հարձակում նշանակում է կարմիր գծի հատում. դա անպատասխան չենք թողնի. Իրանի ԱԳ նախարար
1768 դիտում
11:34 20-10-2024
Օդեսայում հայ գործարարի են գնդակահարել