56247 դիտում
21:19 01-06-2023
Գառնի-Արտաշատ ավտոճանապարհին ողբերգական ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված ըմբշամարտիկներից 12-ամյա երեխան հիվանդանոցում մահացավ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 1-ին, հիվանդանոցում մահացել է Արարատի մարզի բնակիչ, 12-ամյա Ռոբերտ Ա.-ն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել մայիսի 27-ին Գառնի-Արտաշատ ավտոճանապարհին տեղի ունեցած 06-ի և Volkswagen-ի բախման հետևանքով ողբերգական ավտովթարից հետո։
Տեղում մահացել էր 06-ի վարորդը, իսկ 7 հոգի, որոնց թվում նաև Ռոբերտ Ա․-ն, տեղափոխվել էին հիվանդանոց։
Նրանք մեկնում էին Գառնի գյուղ՝ ըմբշամարտի մրցմանը մասնակցելու համար։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մայիսի 27-ին, ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 09․00-ի սահմաններում Գառնի-Արտաշատ ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում բախվել էին Volkswagen և «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել էր, 7 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Աբովյանի և Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները և ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները։
Վիրավորներից 3-ին հիվանդանոց էին տեղափոխել պարեկները իրենց ծառայողական ավտոմեքենաներով։
Օպերատիվ էին գործել Գառնու ամբուլյատոր կենտրոնի և Աբովյանի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում 1-ին բուժօգնությունն էին ցուցաբերել։
Օպերատիվորեն ժամանել էին ՊԾ Կոտայքի բաժնի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայություն էին կատարել նույն վաշտի պարեկներ Ջուլիետա Առուշանյանն ու Կարեն Խուդանյանը։ Հենց վերջիններս էին մինչև շտապօգնությունների ժամանումը առաջին բուժօգնություն ցուցաբերել վիրավորներին և իրենց ծառայողական ավտոմեքենաներով երեքին տեղափոխել հիվանդանոց, ապա վերադարձել վթարի վայր ու շարունակել ծառայությունը։
Դեպքի վայր էր ժամանել նաև Ոստիկանության Գառնիի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետի գլխավորությամբ։
Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել էին Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ Պապյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գրիգոր Դալլաքյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել էր վարույթ։
Ոստիկանությունն ու Քննչական բաժինը պարզում էին վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։
Դեպքի վայրում հավաքվածներն ասել էին, որ մահացածն ու վիրավորներից մի քանիսը Արարատի մարզի բնակիչներ էին, և մեկնում էին Գառնի՝ ըմբշամարտի մրցումների մասնակցելու, որը նվիրված էր զոհված ըմբշամարտիկի հիշատակին։
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ ոստիկաններն ու քննիչները պարզել էին՝ Volkswagen-ը վարել էր Կոտայքի մարզի բնակիչ 42-ամյա Ավետիք Բաղդասարյանը, իսկ VAZ 2106-ը վարել էր Արարատի մարզի բնակիչ 38-ամյա Արտյոմ Օրդոյանը։
Վթարի հետևաքնով վերջինս տեղում մահացել էր։ Volkswagen-ի վարորդ Ա․ Բաղդասարյանը տեղափոխվել էր «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։
Իսկ «06»-ի ուղևորներ՝ Արարատի մարզի բնակիչներ 8-ամյա Սարգիս Օ․-ն, ով «06»-ի վարորդի տղան է, 9-ամյա Դավիթ Օ․-ն, ով նույնպես «06»-ի վարորդի որդին է, 21-ամյա Հայկ Ա․-ն, 12-ամյա Ռոբերտ Ա․-ն, 12-ամյա Վահան Օ․-ն և 21-ամյա Նորիկ Ղ․-ն տեղափոխվել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները բուժօգնություն ցուցաբերելուց հետո երեխաներից մի քանիսին տեղափոխել էին Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 127+
127+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
68953 դիտում
10:41 28-05-2017
Խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 6 վիրավորներից 2-ամյա երեխան մահացավ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ