211652_close_icon
views-count39869 դիտում article-date 10:35 04-06-2023

Գառնի-Արտաշատ ավտոճանապարհին ողբերգական ավտովթարի հետևանքով տեղում մահացած «06»-ի վարորդի 8-ամյա տղան հվանդանոցում նույնպես մահացավ․ մահացածների թիվ դարձավ 3․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունիսի 3-ին Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է Արարատի մարզի բնակիչ 8-ամյա Սարգիս Օ․-ն։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել մայիսի 27-ին Արտաշատ-Գառնի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ երեկ բժշկական կենտրոնում մահացած Սարգիս Օ․-ն VAZ 2106 մակնիշի ավտոմեքենայի վարորդ, տեղում մահացած, Արարատի մարզի բնակիչ 38-ամյա Արտյոմ Օրդյանի որդին էր։ 

Ինչպես ավելի վաղ հայտնել է SHAMSHYAN.com-ը, հունիսի 1-ին, հիվանդանոցում մահացել է Արարատի մարզի բնակիչ, 12-ամյա Ռոբերտ Ա.-ն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել մայիսի 27-ին Գառնի-Արտաշատ ավտոճանապարհին տեղի ունեցած 06-ի և Volkswagen-ի բախման հետևանքով ողբերգական ավտովթարից հետո։

Տեղում մահացել էր 06-ի վարորդը, իսկ 7 հոգի, որոնց թվում նաև Ռոբերտ Ա․-ն, տեղափոխվել էին հիվանդանոց։

Նրանք մեկնում էին Գառնի գյուղ՝ ըմբշամարտի մրցմանը մասնակցելու համար։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 131+
131+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր