211652_close_icon
views-count931 դիտում article-date 11:07 05-06-2023

Հայիթիում հեղեղների պատճառով կա 15 զոհ, 13 հազարից ավելի մարդ տարհանվել է

Հայիթիում շաբաթ և կիրակի օրերին տեղատարափ անձրևներից հետո առաջացած հեղեղումների և սողանքների պատճառով առնվազն 15 մարդ է մահացել, ևս 8 մարդ անհետ կորած է: Այս մասին հաղորդում է ABC News-ը:

Գրեթե 13 400 մարդ տարհանվել է, քանի որ ջուրը ծածկել է հարյուրավոր տներ՝ որոշ փողոցներ վերածելով գետերի:

Հայիթիի իշխանությունները դեռ գնահատում են հեղեղների հասցրած վնասները: Անձրևները նաև զգալի վնաս են հասցրել Հայիթիի կենտրոնական շրջաններում ցանքատարածություններին՝ խորացնելով երկրում սննդի պակասի հետ կապված ճգնաժամը:

Հայիթիի վարչապետ Արիել Անրին հայտնել է, որ աշխատում է տեղական և միջազգային կազմակերպությունների հետ, որպեսզի օգնություն հասցնի հեղեղներից տուժած մարդկանց:

Նմանատիպ նյութեր