211652_close_icon
views-count1570 դիտում article-date 11:26 10-07-2023

Նյու Յորքում մի շարք փողոցներ անցել են ջրի տակ․ հեղեղների հետևանքով կա 1 զոհ

ԱՄՆ-ի Ազգային օդերևութաբանական ծառայությունը ջրհեղեղի արտակարգ նախազգուշացում է տվել Նյու Յորքից հյուսիս գտնվող Օրինջ, Փաթնամ և Ռոքլենդ շրջաններում: Օրինջ շրջանի իշխանությունները հայտնել են, որ ջրհեղեղների հետևանքով կա 1 զոհ: Հաղորդում է BBC-ն։

Ոստիկանությունը փակել է ճանապարհները՝ կոչ անելով բնակիչներին խուսափել ճանապարհորդելուց:

Օրինջ շրջանի բնակչուհի Մելիսա Ռոբերթսը տեսախցիկով ֆիքսել է ջրհեղեղը. ջուրը հասնում է մինչև ծնկները, մեքենաները սուզվել են ջրի տակ: Օրինջ շրջանում արտակարգ դրություն է հայտարարվել։

Որոշ հատվածներում գրանցվել են 30 սմ տեղումներ:

Նմանատիպ նյութեր