211652_close_icon
views-count1072 դիտում article-date 11:45 05-06-2023

Գայանե Մարտիրոսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Գրիգորի Հովհաննիսյանի, այսօր՝ հունիսի 5-ին, բեկանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի գործով մեղադրյալ Գայանե Մարտիրոսյանի կալանքի դեմ պաշտպանների բողոքն ու որոշել փոխել նրա խափանման միջոցը տնային կալանքով: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Գայանե Մարտիրոսյանի պաշտպան Գեորգի Մելիքյանը։

«Ուշացած արդարադատություն.  Գայանե Մարտիրոսյանի գործով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գրիգորի Հովհաննիսյանի որոշմամբ` տնային կալանք։ Շարունակիր վախենալ նիկոլ Եռաբլուրից և զոհված տղերքի մայրերից, իսկ թուրքիայում նշիր հաղթանակդ հայի նկատմամբ»,-գրել է նա:

Հիշեցնենք՝ մայիսի 20-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ, որոշում կայացրեց կալանավորել 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին: Գայանե Հակոբյանը կալանավորվել էր 1 ամսով:

Նմանատիպ նյութեր