856 դիտում
17:47 05-06-2023
Անգլիայում գիտափորձի շրջանակում՝ մարդկանց առանց որևէ պայմանի 2 տարի ամսական 1600 ֆունտ ստերլինգ կտրամադրվի
Անգլիայում, փորձի շրջանակում, առաջին անգամ կփորձարկվի ունիվերսալ բազային եկամտի ներդրումը։ Փորձի մասնակիցներին երկու տարվա ընթացքում կվճարեն ամսական 1600 ֆունտ ստերլինգ՝ առանց որևէ նախապայմանի, գրում է theguardian.com-ը:
Ծրագրի նախաձեռնողը՝ Autonomy վերլուծական կենտրոնը, կընտրի 30 մարդու, որոնք բնակվում են Անգլիայի հյուսիս-արևելքում գտնվող Ջարոուում և Լոնդոնի հյուսիսում գտնվող Իսթ Ֆինչլի թաղամասում: Տրվելիք միջոցների օգտագործման պայմաններ կամ փորձարկման մասնակիցների համար որևէ պահանջներ չեն լինի։ Երկու տարվա ընթացքում նրանք միանգամայն իրավասու են չաշխատել, եթե նման ցանկություն չունեն։ Բայց նույնիսկ եթե նրանք աշխատեն և ստանան աշխատավարձ, միևնույն է կշարունակեն ամսական 1600 ֆունտ ստեռլինգ ստանալ իրենց բանկային հաշվին: Մասնակիցները կվերահսկվեն Autonomy-ի փորձագետների կողմից՝ գնահատելու ունիվերսալ բազային եկամտի ազդեցությունը նրանց կյանքի վրա:
Ինչպես նշում է Autonomy Will Strong-ի հետազոտական ծրագրերի տնօրենը, 1600 ֆունտ ստեռլինգը «շատ նշանակալի գումար է»:
«Ունիվերսալ բազային եկամուտը սովորաբար հոգում է մարդկանց հիմնական կարիքները, բայց մենք ուզում ենք տեսնել, թե առանց որևէ պայմանների տրամադրվող նման մեծ գումարն ինչ ազդեցություն կունենա մարդկանց հոգեկան և ֆիզիկական առողջության վրա»,- պարզաբանել է նա:

Նմանատիպ նյութեր
5305 դիտում
20:05 09-10-2016
Լոնդոնում կարելի է գտնել մինչև 85 ֆունտ ստերլինգ (մոտ 50.000 ՀՀ դրամ) արժողությամբ սենդվիչ․ հետաքրքիր փաստեր
3378 դիտում
19:46 22-07-2020
«Արսենալը» պատրաստ է շաբաթական 250 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձ առաջարկել Օբամեյանգին
Այս բաժնից
1012 դիտում
11:54 22-12-2024
Գերմանիայում ձերբակալվել է Մագդեբուրգում ահաբեկչության կասկածյալին
658 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը