211652_close_icon
views-count58694 դիտում article-date 20:26 05-06-2023

Ահազանգողները, ովքեր ներկայանում էին «Եհովայի վկաներ», ասում էին. «Մենք ո՛չ մի հակաօրինական գործողություններ չենք կատարել, մեր երաժշտությունն էլ այնքան բարձր չի հնչել, որ խանգարի քաղաքացիներին. բնակիչները գույները խտացնում են». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հունիսի 4-ին SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ և տեսանյութ էր հրապարակել Շենգավիթ վարչական շրջանի Արտաշիսյան փողոցի բազմաբնակարանային շենքերի բնակիչների ահազանգի վերաբերյալ, որով բնակիչները իրենց անհանգստությունն էին հայտնում, որ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի մարզադաշտը վարձակալական հիմունքներով տարամադրել են «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպությանը, ովքեր ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին այնտեղ կատարում են իրենց միջոցառումը ու դրա արդյունքում նրանց կողմից հնչեցրած երաժշտությունը անհասգտացնում է իրենց:

Հրապարակման հաջորդ օրը SHAMSHYAN.com-ը մի քանի ահազանգեր է ստացել նշված միջոցառման մասնակիցներից, ովքեր հրաժարվել են հայտնել իրենց ինքնությունը, սակայն պնդում էին, որ իրենց կազմակերպությունը՝ նկատի ունենալով «Եհովայի վկաներին», օրենքի ոչ մի խախտում չի կատարել, իրենց կողմից երգված երգերը այնքան բարձր չեն, որ խանգարեն բնակիչներին և իրենք երբևէ չեն բռնացել այն բնակիչներին, ովքեր բակում տեղադրված Արցախյան 44-օրյա պատերազմի հերոսի անվան խաչքարի մոտ հնչեցրել են զինվորներին նվիրված երգեր:

«Մենք մեր խոսքն ենք փոխանցել մեր եղբայրներին ու քույրերին, հետևաբար բնակիչները գույները խտացրել են: Տարածքն էլ, որ մեր կողմից վարձակալվել է, խնամվում է և մեզնից հետո ոչ մի աղբ չես տեսնի, այդ թվում՝ սննդի մնացորդներ»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, արդեն 3 օր էր՝ լարված ու պայթյունավտանգ իրավիճակ էր ստեղծվել Երևանում։ Շենգավիթ վարչական շրջանի Արտաշիսյան փողոցի բազմաբնակարանային շենքերի բնակիչները 3 օր էր՝ չէին կարողանում հստակ պատասխան ստանալ պատկան մարմիններից, թե ում գիտությամբ կամ թույլտվությամբ էր իրենց բակը վերածվել ինչ-որ կրոնական միջոցառման։ 

Հունիսի 4-ին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում, բնակիչներն ասել էին․ «Հունիսի 1-ին, բոլորս գիտենք, որ նշվում է երեխաների պաշտպանության միջազգային օրը։ Այդ օրը դեռ սովետական տարիներից հայտնի «Նաիրի», ներկայում՝ «Ալաշկերտ», մարզադաշտում ինչ-որ մարդիկ սկսեցին վրաններ տեղադրել։ Ճիշտն ասած՝ մենք մտածեցինք, որ այն կապված է երեխաների միջազգային օրվան նվիրված ինչ որ միջոցառման հետ։ Բայց ինչ իմանայինք, որ կարճ ժամանակ անց այդ պալատկեքը և այնտեղ գտնվող 4 հազարից ավելի քաղաքացիներ մի իսկական պատուհաս կդառնան մեր երեխաների համար։ 

Առավոտ շուտ իրենց աղանդավորական երգերով ոչ միայն խանգարում են մեր անդորրը, այլև ազդում են տարեց մարդկանց առողջության վրա։ 

Մարդիկ ամառվա էս տապին չեն համարձակվում դուռ ու լուսամուտ բացել։ Անգամ փակ վիճակում դրանց քարոզը սպանում է մեզ։ Դիմել ենք պատկան մարմիններին, սակայն ոչ մի պատասխան։ Նրանց պատճառով կրքերն այնքան շիկացան, որ ժամանեցին Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները։ Եվ միայն նրանց ներկայությունը մի քիչ զգաստացրեց պալատկեքի տակ ծվարածներին։ Բայց դա հարցի վերջնական լուծում չի։ Ինչ-որ մի կին, ով ներկայացավ փաստաբան, ասում էր, թե Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչությունը միջոցառում անցկացնելու թույլտվություն տվել է իրենց։ Սակայն մենք ճշտել ենք, ու վստահ ենք, որ քաղաքապետարանի մշակույթի վարչությունը թույլտվություն չի տվել։ 

Մարզադաշտի տերը, ով «Բագրատ Տուրի» տերն է և ղեկավարում է «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը, վարձակալական հիմունքներով է տվել։ Փորձում ենք կապի դուրս գալ նրա հետ, չի ստացվում, իսկ նա իր մարդկանց միջոցով տեղեկացրել է, որ ինքն արենդայով է տվել, ինչ ուզում են՝ անեն։

Ստացվում է՝ «Ալաշկերտի» տերը իր թափանը լցնելու համար միայն արենդան է վերցնում, սակայն չի մտածում մարզադաշտի հարևանությամբ բնակվող 15 հազարից ավելի բնակիչների առողջության մասին։ Մենք Աստված չենք, որ դատապարտենք նրանց քարոզը, նրանց կրոնը։ Պարզապես մենք պահանջում ու խնդրում ենք պատկան մարմիններին, որպեսզի թույլ չտան այդ միջոցառումները շարունակվեն։

Հիմա եթե ծայրահեղ միջոցների չենք դիմում, այդ թվում՝ փողոց փակելով ու երթևեկությունը կաթվածահար անելով, դա շնորհիվ Շենգավիթի ոստիկանների, քանի որ արդեն 3-րդ օրն է՝ Ոստիկանության բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի, բաժնի պետի տեղակալ Մարգար Ներսիսյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գևորգ Բարոյանի գլխավորությամբ՝ իրավիճակը այս պահին ոստիկանների վերահսկողության տակ է։ Սակայն նրանք, ինչպես նաև համայքնային ոստիկանության բաժանմունքի ոստիկանները չեն կարող 24 ժամ հերթապահություն անեն։

Հարցը պետք է լուծվի Երևանի քաղաքապետարանի կողմից, հանձինս՝ քաղաքապետի տեղակալ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջիկայում Երևանի ընտրություններում քաղաքապետի իրենց թեկնածու Տիգրան Ավինյանի կողմից»։ 

Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր