211652_close_icon
views-count955 դիտում article-date 12:09 08-06-2023

Բլինկենն ու Ֆիդանը քննարկել են հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նորանշանակ արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։ Բլինկենը շնորհավորել է Ֆիդանին նոր պաշտոնի կապակցությամբ։

Ինչպես հայտնում է dailysabah.com-ը, բարձրաստիճան դիվանագետներ քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում՝ Թուրքիայի և Հայաստանի, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացները։

Նրանք նաև քննարկել են Թուրքիայի կողմից F-16 կործանիչների գնման հարցը, ինչպես նաև դրանց  հացահատիկի գործարքը: 

Նմանատիպ նյութեր