211652_close_icon
views-count1117 դիտում article-date 23:54 29-04-2024

Բլինկենն ու Ֆիդանը քննարկել են Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Էր Ռիադում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ հանդիպմանը քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Փոխանցում է Tert.am-ը։

Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Անկարայում իր դիվանագիտական աղբյուրին։

Ըստ աղբյուրի՝ բանակցությունների ընթացքում գնահատական է տրվել Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին:

Քննարկել են Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև զինադադարի ձեռքբերումը, ինչպես նաև Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը։

Նմանատիպ նյութեր