211652_close_icon
views-count3757 դիտում article-date 11:28 09-06-2023

Ինչու՞ են ԵՊՀ-ի դասախոսները վերապատրաստվելու հենց Ստամբուլում, և ինչու՞ պետք է «հրավիրող կողմը» հոգա ԵՊՀ-ի դասախոսների ծախսերը․ Կարեն Հեքիմյան

Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ 

«Մեծ է հավանականությունը, որ ԵՊՀ-ն դառնա Ստամբուլի համալսարանի Էրիվանի մասնաճյուղը և կրի, ենթադրենք՝ Մեհմեդ 2-րդի անունը:

Ուրեմն, ԵՊՀ-ն ազդարարում է, որ դասախոսների համար հնարավորություն է ընձեռնվել վերապատրաստվել Ստամբուլում: Ընդ որում, ԵՊՀ-ից տեղեկացնում են, որ «բոլոր ծախսերը հոգում է հրավիրող կողմը»: 

Իսկ ինչու՞ հենց Ստամբուլում և ինչու՞ պետք է «հրավիրող կողմը» հոգա ԵՊՀ-ի դասախոսների ծախսերը: Նպատակը թափանցիկ է՝ Հայաստանում բացվելու է ևս մեկ 5-րդ շարասյուն»:

Նմանատիպ նյութեր