211652_close_icon
views-count5098 դիտում article-date 11:38 12-07-2023

Ստամբուլում «վերապատրաստված» դասախոսները, հիմնականում, ԵՊՀ-ի այն ստորաբաժանումներից են, որոնք ղեկավարում են հայաստանյան ընդդիմության, միաժամանակ՝ ԵՊՀ այսրոպեական ՔՊ-ական ռեկտոր Հ.Հ-ի ներկայացուցիչները․ Կարեն Հեքիմյան

Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Գրել էի, որ ԵՊՆ-ն իր դասախոսների համար հնարավորություն է ընձեռել վերապատրաստվել Ստամբուլի՝ սուլթան Մեհմեդ 2-րդի կողմից հիմնված համալսարանում: Ընդ որում, ըստ ԵՊՀ-ի պաշտոնական հայտարարության, «ստամբուլյան վերապատրաստումները» տեղի կունենան 2023թ հունինի 28-ից մինչև 2023թ հուլիսի 5-ը, իսկ «բոլոր ծախսերը հոգում է հրավիրող կողմը»: 

Ըստ ԵՊՀ-ից ստացված օպերատիվ տեղեկությունների, Ստամբուլ մեկնած դասախոսները վերադարձել են: Վերջիններս վառ տպավորություններ և լավ տրամադրություն ունեն: Բացի դրանից՝ նրանք գերազանց «վերապատրաստվել են» և նպատակ ունեն, հնարավորության դեպքում, կրկին «վերապատրաստվել» Ստամբուլի համալսարանում:

Ուշագրավ է, որ Ստամբուլում «վերապատրաստված» դասախոսները, հիմնականում, ԵՊՀ-ի այն ստորաբաժանումներից են, որոնք ղեկավարում են հայաստանյան ընդդիմության, միաժամանակ՝ ԵՊՀ այսրոպեական ՔՊ-ական ռեկտոր Հ.Հ-ի ներկայացուցիչները»:

Նմանատիպ նյութեր