211652_close_icon
views-count37605 դիտում article-date 13:01 09-06-2023

Խոշոր ավտովթար Հրազդանի կիրճում․ «Փարվանա» ռեստորանի մոտ ճակատ-ճակատի բախվել են Mercedes-ն ու Nissan-ը․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։50-ի սահմաններում Հրազդանի կիրճում, «Փարվանա» ռեստորանային համալիրի մոտ բախվել են 39-ամյա Արմեն Գրիգորյանի վարած Mercedes մակնիշի և 33-ամյա Հովհաննես Գասպարյանի վարած Nissan Teana մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարներն ու շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Վերջիններս վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։

Քանի որ բախման հետևանքով ճանապարհը դարձել է անանցանելի, տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ Արտավազդ Հովհաննիսյանն ու կրտսեր պարեկ Միխայիլ Կարապետյանը։ 

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, քննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել Nissan-ի գազաբալոնի փականը և դարարեցրել գազի արտահոսքը։

Վթարի փաստով՝ քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ 

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+

Նմանատիպ նյութեր