211652_close_icon
views-count17317 դիտում article-date 23:27 09-06-2023

Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ բախվել են «06»-ն ու «ԶԻԼ»-ը․ կան վիրավորներ․ «06»-ը վերածվել է մետաղե ջարդոնի, «ԶԻԼ»-ն էլ դարձել է ոչ շահագործելի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր` հունիսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում

 Ժամը 12։30-ի սահմաններում Մասիս - Ռանչպար ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են Արարատի մարզի բնակիչներ 30-ամյա Մասիս Գ.-ի վարած «ԶԻԼ» մակնիշի՝ խճաքարով  բարձված բեռնատարն ու 30-ամյա Լևոն Ե․-ի վարած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Լևոն Ե․-ն և նրա ուղևոր Արարատի մարզի բնակիչ 34-ամյա Շողակաթ Ե․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մասիսի բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի ավագ տեսուչ Հայկ Մեծոյանն ու Ոստիկանության Մասիսի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Հովհաննիսյանը։

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արայիկ Վերդյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Սահակյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
 
Ֆոտոլրագրողը հայտնում է՝ բախման հետևանքով 06-ը վերածվել է մետաղե ջարդոնի, իսկ «ԶԻԼ»-ի հետևի անիվները պոկվել են ավտոմեքենայից։

Լուսանկարնեը՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+

Նմանատիպ նյութեր