33644 դիտում
13:48 10-06-2023
Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում․ ճակատ-ճակատի բախվել են Mercedes-ն ու VAZ 21110-ը․ կան վիրավորներ. մեքենաներից մեկը ստեղծել է վթարային իրավիճակ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11։50-ի սահմաններում Աշատարկ-Փարպի 1-ին կմ-ին ճակատ-ճակատի բախվել են Mercedes C180 և VAZ 21110 մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները, վթարի հարևանութամբ գործող ավտովերանորոգման կետի աշխատակիցներն ու օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազաբալոնները։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, վաշտի համանատար Սուրեն Անանյանի գլխավորությամբ։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում և հետաքրքրասեր վարորդներին դեպքի վայրից հեռանցում են նույն վաշտի պարեկներ Կարեն Թունիյանն ու Գոռ Պողոսյանը, ինչը պարեկներին հաջողվում է։
Ժամանել են նաև Ոստիկանության Աշտարակի բաժնի հերթապահ խումբը՝ անչափահասների գործերով ավագ տեսուչ Արթուր Ավդալյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գաբրիել Գաբրիելյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով՝ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։
Քննիչ հանձնարարականով՝ ավտոմեքնաները տեղափոխվում են Ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Վարորդները տեղում ենթակվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի մեղավորը եղել է Mercedes-ի վարորդը, ով հանդիպակաց երթևեկելի գոտուց մտել է գլխավոր ճանապարհահատված, վթարային իրավիճակ ստեղծել VAZ 21110-ի համար։ Վերջինիս վարորդը չի կարողացել խուսափել է վթարից, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 67+
67+