55013 դիտում
21:13 30-01-2023
Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. ճակատ ճակատի բախվել են Hovo բեռնատարն ու VAZ 2107-ը, կան վիրավորներ, օպերատիվ են գործել ՀՀ ՆԳՆ Պարեկային ծառայության Արագածոտնի գումարտակի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 58 կմ հատվածում ճակատ ճակատի բախվել են Vaz 2107 մակնիշի ավտոմեքենան և Hovo մակնիշի բեռնատարը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, դուրս են բերվել «07»-ից ու քաղաքացիներն իրենց անձնական օգտագործման ավտոմեքենաներով նրանց տեղափոխել են «Թալին» ԲԿ։
Տեղի բժիշկները վիրավորներին առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխել են Գյումրու հիվանդանոց։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, դասակի հրամանատար Հարություն Պողոսյանի և նույն դասակի ավագ պարեկ Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Հարությունյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Արագածոտնի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Ռաֆիկ Անանյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով Ռ. Անանյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Օպերատիվորեն ժամանել են նաև Ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 102+
102+