211652_close_icon
views-count21317 դիտում article-date 16:30 10-06-2023

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ու Աջափնյակի թաղապետ Կամսար Բաբինյանը խոսքից անցան գործի․ վերջապես՝ բազմաբնակարանային շենքը կփրկվի կործանումից․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

SHAMSHYAN.com-ը հունիսի 6-ին ֆոտոռեպորտաժ-տեսանյութ էր հրապարակել, թե ինչ վիճակ է տիրում Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Հ/Ա Գ-3 թաղամասի բազմաբնակարանային թիվ 8-րդ շենքում, երբ բնակիչներն արդարացիորեն բարձրաձանել էին, որ 10 տարուց ավելի է իրենք մատնված են անտերության։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակման հաջորդ օրը Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանի կարգադրությամբ՝ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Կամսար Բաբինյանի հանձնարարականով և «Վեոլիա Ջուր» ընկերության ներկայացուցիչների օգնությամբ վաղ առավոտվանից հատուկ տեխնիկաներով սկսվել են ոչ միայն նշված շենքի, այլև հարակից մի քանի շենքերի հին, դարն ապրած և վտանգ ներկայացնող ջրահեռացման խողովակների ապամոնտաժման և նորն անցկացնելու աշխատանքներ։

Բնակիչներն իրենք անզեն աչքով ականտես են եղել, թե ինչպես են Երևանի քաղաքապետարանը, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը և «Վեոլիա Ջուր» ընկերության ներկայացուցիչները 10 տարուց ավելի անլուծելի թվացող խնդիրը, ի վերջո՝ լուծում ի շահ բնակչի։ 
Եվ շաբաթներ անց նշված հատվածում բնակիչները այլևս չեն ապրի համաճարակի վտանգի տակ և չեն շնչի գարշահոտություն։ 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, արդեն 10 տարուց ավելի է՝ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Հ/Ա Գ-3 թաղամասի բազմաբնակարանային թիվ 8-րդ շենքի բնակիչները չգիտեն, թե պատկան մարմիններից ում դուռը ծեծեն, որպեսզի արդեն գլուխկոտրուկ համարվող խնդիրը լուծվի։

Երեկ՝ հունիսի 5-ին, կեսգիշերին մոտ բնակիչները հավաքվել էին շենքի բակում, քանի որ ամառվա տապին չէին կարողանում տներում մնալ, քանի որ դիտահորերում լցված կեղտաջրերի հոտը խեղդում էր նրանց։ 

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին․ «10 տարի է՝ սպասում ենք, թե պատկան մարմինները էս շենքը կփրկեն փլուզումից։ Դիտահորերից դուրս եկող ջուրը ողողում է շենքի նկուղը, տարածելով գարշահոտություն, հակասանիտարական վիճակ։ Էլ չենք աում, որ դրա արդյունքում շենքի հիմքերը թուլանում են։ Անգամ՝ շենքի մի հատված նստել է և առաջացել է պատերին ճաք, և ամեն պահի, կարող է՝ շենքը դառնալ վթարային։ 

Եվ որպեսզի շենքը չդառնա վթարային, ու 300-ից ավելի բնակիչներ չհայտնվեն փողոցում, Երևանի քաղաքապետարանը, Աջափնյակի թաղապետարանը, «Վեոլիա Ջուրը» պետք է օր առաջ խնդիրը լուծեն։ «Վեոլիա Ջրին» դիմում ենք, ասում են՝ պետք է տենդեր շահեք։ Մենք՝ ուր, տենդեր շահելն՝ ուր։  Ի՞նչ տենդեր շահելու մասին է խոսքը, երբ մենք վճարումները կանոնավոր կատարում ենք։

Օրեր առաջ հանդիպել ենք Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Կամսար Բաբինյանին, ով ի զարմանս մեզ՝ շատ լավ տեղեկացված էր խնդրից, ու արդեն Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանի հետ լուծման ուղիներ են փնտրում, և խոստացել են, որ մի քանի օրերի ընթացքում բնակիչների կողմից արդարացիորեն բարձրաձայնված պրոբլեմները կլուծվեն»։

Լուսանկարները և տեսանյութները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր