211652_close_icon
views-count1114 դիտում article-date 23:28 25-10-2023

Կամսար Բաբինյանը վերանշանակվել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ Կամսար Բաբինյանը վերանշանակվել է Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասով, 9-րդ հոդվածի 15-րդ մասով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և հիմք ընդունելով Կամսար Բաբինյանի դիմումը.

1․ Կամսար Բաբինյանին 2023 թվականի՝ հոկտեմբերի 25-ից նշանակել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար:

2․ Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար Դավիթ Կարապետյանին ազատել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի պարտականությունների կատարումից»,- ասված է որոշման մեջ։

 

Նմանատիպ նյութեր