211652_close_icon
views-count1039 դիտում article-date 18:05 10-06-2023

Արցախի նախագահը շարունակում է հանդիպումները հանրության տարբեր շրջանակների հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը  շարունակում է հանդիպումները հանրության  տարբեր շրջանակների ներկայացուցիչների, հասարակական կազմակերպությունների անդամների, պետական կառավարման համակարգի աշխատակիցների հետ։ Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից:

Անցած շաբաթվա ընթացքում նախագահ Հարությունյանը հանդիպել է պետական և ոչ պետական բուհերի գիտական և ուսանողական խորհուրդների, մարզական կառույցների ներկայացուցիչների, առողջապահության, քաղաքաշինության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների բնագավառների աշխատակիցների, հանրային խորհրդի անդամների հետ։

Հանդիպումների ընթացքում նախագահը մեկնաբանել է մայիսի 23-ի իր ուղերձի դրույթները, ներկայացրել Արցախի շուրջ ռազմաքաղաքական իրավիճակը և ձևակերպել ներքին ու արտաքին մարտահրավերներին դիմակայելուն ուղղված անելիքները։

Նմանատիպ նյութեր