5203 դիտում
21:30 10-06-2023
Մրգաշատցի դպրոցականները հարգեցին ազատամարտիկ Գնել Մաղաքյանի հիշատակը. Aravot.am
Aravot.am-ի փոխանցմամբ՝ Արմավիրի մարզի Մրգաշատ բնակավայրի թիվ 2 միջնակարգ դպրոցում օրերս անցկացվեց «Ձեր սխրանքն անմահ է, ձեր անունը՝ մեր սրտերում» խորագիրը կրող ռազմահայրենասիրական միջոցառումը, որը նվիրված էր Արցախյան հերոսամարտի մասնակից, մրգաշատցի ազատամարտիկ Գնել Մաղաքյանի մահվան 30-րդ տարելիցին:
Հերոսի անունը կրող դպրոցի բարձր դասարանի աշակերտները հանդես եկան բանաստեղծություններով, ինչպես նաև երաժշտական և պարային համարներով՝ այդպես ոգեկոչելով Գնել Մաղաքյանի և Հայաստանի ու Արցախի համար իրենց կյանքը տված բոլոր նահատակների հիշատակը: «Խոնարհվեցինք բոլոր զոհերի առջև, հարգանքի տուրք մատուցեցինք մրգաշատցի նվիրյալների հիշատակին»,– նշում է միջոցառման գլխավոր կազմակերպիչը, ավելացնում՝ միջոցառման նպատակը աշակերտներին հայրենասիրական ոգով դաստիարակելն էր:
«Նպատակ ունեինք նաև սովորեցնել երեխաներին, որ պետք է միշտ հիշել հերոսներին, փառաբանել նրանց անունը, խոնարհվել նրանց առջև, որովհետև մենք այսօր կանք և ապրում ենք նրանց շնորհիվ»,- շեշտում է նա:
Կազմակերպող ուսուցիչը Aravot.am-ի հետ կարճատև զրույցում ընդգծել է միջոցառման վերջին համարի կարևորությունը, որի խորհուրդն էր խաղաղ մանկությունը: Նա պատմում է․ «Մենք ուզում ենք, որ մեր մանուկները մեծանան միմիայն խաղաղ երկնքի տակ, որպեսզի ունենան խաղաղ մանկություն: Մանկության և խաղաղության կերպարն ամփոփված էր փոքրիկ երեխայի միջոցով»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Նմանատիպ նյութեր
7287 դիտում
17:46 09-06-2014
ԱԺ-ում 1 րոպե լռությամբ հարգեցին Արցախյան ազատամարտի նվիրյալներից մեկի՝ Սմբատ Այվազյանի հիշատակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
2767 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3919 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին