200213 դիտում
09:19 12-06-2023
Արտակարգ դեպք Կոտայքի մարզում․ Ծաղկաձորի ճոպանուղու մոտ արդյո՞ք դիտավորյալ են այրել մի քանի կվադրոցիկլներ, որոնք վերածվել են մոխրակույտի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Գիշերը, դեռևս անհայտ հանգամանքներում, հրդեհ է բռնկվել Ծաղկաձոր քաղաքի ճոպանուղու հարևանությամբ գտնվող տարածքներից մեկում, որտեղ այրվել են կվադրոցիկլներ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հատվածում կայանված են եղել մոտ 7 կվադրոցիկլներ, և բոլորն էլ ամբողջովին վերածվել են մոխրակույտի։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանը, Ոստիկանության Հրազդանի բաժնի պետ Զորիկ Ավդիշոևը և Ոստիկանության Ծաղկաձորի բաժանմունքի պետ Արթուր Ֆիշյանը։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկ Անուշավան Բաղդասարյանն ու կրտսեր պարեկ Արամ Ղազարյանը։ Վերջիններս սահմանազատել են տարածքը։
Դեպքի փաստով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։
Տեղի ունեցած հրդեհը դիտավորությամբ է կատարվել, թե անզգուշաբար՝ պարզվում է, ինչպես նաև կվադրոցիկլների սեփականատերերի ինքնությունը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+