760 դիտում
17:03 12-06-2023
Մայր Աթոռի միաբանները հորդորում են իշխանություններին հետամուտ լինել արցախահայության իրավունքի իրացմանը
Մայր Աթոռի միաբանական համագումարի մասնակիցները հորդորում են իշխանություններին հետամուտ լինել արցախահայության՝ «սեփական բնօրրանում ազատ, անկախ և անվտանգ ապրելու իրավունքի իրացմանը», նաև Հայաստանի սահմանամերձ տարածքների անվտանգությանն ու անձեռնմխելիությանը, ասված է նրանց հայտարարության մեջ։
«Հայտնում ենք մեր զորակցությունը արցախահայ մեր եղբայրներին ու քույրերին՝ քաջալերելով, հակառակ առկա մարտահրավերներին, երբեք չընկրկել դժվարությունների առջև, շարունակել պաշտպանել ու շենացնել Արցախ աշխարհը՝ զորացած հույսով ու հավատքով», - նշում են հոգևորականները:
Միաբանները նաև կոչ են անում համախմբվել և ամրապնդել ազգային միաբանությունը՝ «անխաթար պահելով ազգային-հոգևոր արժեքները, որոնք դարեր շարունակ սնուցել ու զորացյալ են պահել մեր ինքնությունը»։ «Հայոց կյանքից հեռու վանել ատելությունն ու թշնամանքը, քաղաքական համոզումներով թելադրված անհանդուրժողության ցանկացած դրսևորում՝ ազգային կյանքի ընթացքը ամրորեն խարսխելով եղբայրսիրության ու համերաշխության հիմերի վրա», - նշում են նրանք։
Մայր Աթոռից ավելի վաղ հաղորել էին, որ հունիսի 5-8-ը Սուրբ Էջմիածնում, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի նախագահությամբ, տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը, որի ընթացքում Հայաստանում ու Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ զեկույցներով են հանդես եկան Արցախի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը և ԳՀԽ անդամ Գևորգ Դանիելյանը:

Նմանատիպ նյութեր
1065 դիտում
17:47 15-04-2014
Մայր Աթոռի միաբանները տարբեր երկրներում կմասնակցեն Ավագ շաբաթվա արարողություններին
868 դիտում
15:57 28-01-2024
Մայր Աթոռի միաբանները հարգանքի տուրք են մատուցել հայրենիքի համար նահատակված հայորդիների հիշատակին
1694 դիտում
19:54 27-10-2022
Կոչ ենք անում զորավիգ լինել արցախցիների ինքնորոշման իրավունքի իրացմանը․ մտավորականներ
Այս բաժնից
658 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
733 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան
775 դիտում
10:48 21-12-2024
2024-ի ձմեռային արևադարձը ՀՀ-ում տեղի կունենա այսօր, ժամը 13:20:30-ին