211652_close_icon
views-count1402 դիտում article-date 13:37 14-06-2023

Երասխում վիրավորում ստացած օտարերկրացիների վիճակը գնահատվում է միջին ծանրության․ ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարությունը մանրամասներ է ներկայացրել Երասխում վիրավորում ստացած օտարերկրյա քաղաքացիների վիճակի վերաբերյալ՝ հայտնելով, որ նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:

«Ադրբեջանի կողմից ՀՀ Երասխ բնակավայրի ուղղությամբ քաղաքացիական նշանակության օբյեկտ հանդիսացող՝ կառուցվող մետալուրգիական գործարանի թիրախավորման հետևանքով վիրավորում ստացած երկու օտարերկրացի աշխատակիցների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ բուժօգնություն», - ասված է ԱՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

 

Նմանատիպ նյութեր