211652_close_icon
views-count1741 դիտում article-date 16:55 14-06-2023

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարն ընդառաջ է գնացել բնակիչների խնդրանքներին՝ կատարելով դրանք

Օրերս Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արման Բարխուդարյանը վարչական շրջանի աշխատակազմի պատասխանատուների հետ շրջայցի ընթացքում այցելեց Շերամի 35 բակ, հանդիպեց բնակիչներին, լսեց նրանց առաջարկներն ու խնդիրները:

Ոգևորիչ և ողջունելի էր այն, որ բարեխիղճ և պատրաստակամ բնակիչների կողմից ևս իրականացվում են բարեկարգման աշխատանքներ' իրենց բակային տարածքները գեղեցկացնելու և մաքրությանը հետևելու հարցում, հայտնում է վարչական շրջանի ֆեյսբուքյան էջը:

Բնակիչները վարչական շրջանի ղեկավարին դիմեցին՝ բակում ֆուտբոլի դաշտ կառուցելու խնդրով, վերջինս էլ խոստացավ, որ իրենց ցանկությունը իրականություն կդառնա և հաջորդ տարվա ծրագրում այն կընդգրկվի։

Բնակիչների հաջորդ խնդրանքն էր՝ փոքրիկների համար սղարաններ տեղադրել: Վարչական շրջանի ղեկավարը հանձնարարեց անմիջապես լուծել այդ խնդիրը և կարճ ժամանակ անց, փոքրիկներն ունեցան իրենց երազած սղարանը։

Նմանատիպ նյութեր