211652_close_icon
views-count907 դիտում article-date 18:29 15-06-2023

Ադրբեջանական տելեգրամյան ալիքներն ապատեղեկատվություն են տարածում, թե իբր սահմանագոտու հարավարևելյան հատվածում ծանր մարտեր են ընթանում․ ՀՀ ՊՆ

Ադրբեջանական տելեգրամյան ալիքներն ապատեղեկատվություն են տարածում այն մասին, թե իբր սահմանագոտու հարավարևելյան հատվածում ծանր մարտեր են ընթանում: Հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Այդպիսով ադրբեջանական քարոզչամեքենան փորձում է տեղեկատվական հիմք ստեղծել հերթական սադրանքի համար:

Ժամը 17:50-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Նմանատիպ նյութեր