211652_close_icon
views-count766 դիտում article-date 11:08 16-06-2023

Հայաստանին և Ադրբեջանին հորդորում ենք միասին աշխատել՝ եղած տարաձայնությունները հաղթահարելու համար. Պետդեպ

Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլերը ճեպազրույցում անդրադարձել է վերջին օրերին Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ սահմաններին հրադադարի խախտումներին՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ն շարունակում է մտահոգված լինել այս իրավիճակի առնչությամբ:

«Եվ մենք շարունակում ենք երկու կողմերին հորդորել միասին աշխատել՝ եղած տարաձայնությունները հաղթահարելու համար: Ընդհանրապես, ինչպես գիտեք, մենք հավատում ենք, որ համաձայնությունը շարունակում է հասանելի լինել, և մենք անհամբեր սպասում ենք երկու կողմերին համոզելու՝ առաջ շարժվել»,- ասել է Միլերը:

Նմանատիպ նյութեր